Սիեռա Լեոնեն համաձայնել է հետ ընդունել ԱՄՆ-ի կողմից արտաքսված Արևմտյան Աֆրիկայի երկրների քաղաքացիներին
Սիեռա Լեոնեն համաձայնել է հետ ընդունել ԱՄՆ-ի կողմից արտաքսված Արևմտյան Աֆրիկայի հարյուրավոր քաղաքացիների, Reuters-ին հայտնել է երկրի արտաքին գործերի նախարար Թիմոթի Կաբան։
«Սիեռա Լեոնեն Միացյալ Նահանգների հետ ստորագրել է երրորդ երկրի քաղաքացիների վերաբերյալ համաձայնագիր՝ ամեն տարի հաջորդ 25 ամիսների ընթացքում Արևմտյան Աֆրիկայի պետությունների տնտեսական համայնքի (ECOWAS) 300 քաղաքացիների հետ ընդունելու համար», – ասել է Կաբան։
Արտաքսված միգրանտների առաջին ալիքը, ինչպես սպասվում է, Սիեռա Լեոնե կժամանի մայիսի 20-ին, ընդհանուր թիվը հասցնելով 25-ի, այդ թվում՝ 25 քաղաքացի Սենեգալից, Գանայից, Գվինեայից և Նիգերիայից։
Reuters-ի հաղորդմամբ՝ դեռևս պարզ չէ, թե արդյոք միգրանտներին թույլատրվելու է երկար ժամանակով մնալ Սիեռա Լեոնեում։