«Սի Էն Էն» - Իրանում շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է առնվազն 116 մարդ
«Սի Էն Էն» - Իրանում շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է առնվազն 116 մարդ

Իրանում շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է առնվազն 116 մարդ,- այս մասին հաղորդում է «Սի Էն Էն» հրատարակությունը։

ԱՄՆ-ում գործող Մարդու իրավունքների կենտրոնի տվյալներով՝ բողոքի ցույցերի ժամանակ զոհվածների թվում են եղել 38 անվտանգության աշխատակիցներ։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է առնվազն 2638 մարդ։

ԱՄՆ-ում գործող Մարդու իրավունքների կենտրոնի տվյալներով՝ բողոքի ցույցերը տարածվել են Իրանի 31 նահանգների 185 քաղաքներում և գյուղերում։ Միևնույն ժամանակ, Իրանում ինտերնետը անջատված է ավելի քան 36 ժամ։ Իրանի կապի նախարարությունը հայտարարել է, որ որոշումը կայացվել է «երկրում ստեղծված իրավիճակի» պատճառով։

Իրանում բողոքի ցույցերը շարունակվում են արդեն 14 օր։ Սկզբում խանութպանները դուրս էին եկել Թեհրանի փողոցներ՝ արտահայտելու իրենց դժգոհությունը իրանական արժույթի արժեզրկման վերաբերյալ։ Ավելի ուշ նրանց միացել են նաև ուսանողներ։