«ՍիԷնԷն» - Իրանի կողմից իրականացված հարվածները վնասել են Մերձավոր Արևելքում ԱՄՆ բազաների մեծ մասը
«ՍիԷնԷն» - Իրանի կողմից իրականացված հարվածները վնասել են Մերձավոր Արևելքում ԱՄՆ բազաների մեծ մասը

Իրանի կողմից իրականացված հարվածները վնասել են Մերձավոր Արևելքում ԱՄՆ բազաների մեծ մասը. այս մասին տեղեկատվություն է տարածում «Սի-Էն-Էն»-ը (CNN):

«Սի-Էն-Էն»-ի նյութերի համաձայն՝ Իրանի պատասխան հարվածները Մերձավոր Արևելքում վնասել են ԱՄՆ առնվազն 16 ռազմաբազա: Ինչպես գրում է լրատվամիջոցը, հաշվի առնելով կորսված բազաների փոխարինման ծախսերը, ԱՄՆ-ի կողմից պատերազմի համար կատարված ծախսերը մոտ երկու անգամ գերազանցում են Պենտագոնի հայտնած թվերը:

Քուվեյթում գտնվող «Քեմփ Բյուրինգ» գլխավոր բազան զգալիորեն վնասվել է: Ըստ «Սի-Էն-Էն»-ի՝ բազան ներկայումս «գրեթե դատարկ է» Իրանի կողմից իրականացված հարվածների շարքի հետևանքով ենթակառուցվածքների լայնածավալ վնասների պատճառով: Ի թիվս այլ հարցերի, կորսվել են սարքավորումների մի քանի ամենաթանկարժեք նմուշներ՝ խոշոր ռազմական ինքնաթիռներ, թանկարժեք արբանյակային կապի սարքավորումներ և հակաօդային պաշտպանության գործողությունների համար անհրաժեշտ ռադարային համակարգեր: Անանուն աղբյուրներից մեկը նշել է, որ ռադարները տարածաշրջանում ԱՄՆ ուժերի «ամենաթանկարժեք և սահմանափակ ռեսուրսն են»:

Տարածված տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ թիրախներին բարձր ճշգրտության և ցավոտ հարվածների պատճառներից մեկը, հավանաբար, 2024 թվականին Իրանի կողմից գաղտնի ձեռք բերված չինական արբանյակն է, որն ուղարկում է շատ բարձր որակի լուսանկարներ: