Սիդնեյի լողափում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ հարձակվողներից մեկը, առնվազն 13-ը վիրավորվել է
Սիդնեյի լողափում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ հարձակվողներից մեկը, առնվազն 13-ը վիրավորվել է

Սիդնեյի լողափում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ հարձակվողներից մեկը։

Այս մասին գրում է «Բի Բի Սի»-ն։

Ոստիկանության հաղորդմամբ, միջադեպի պահին լողափում նշվում էր Խանուկայի տոնը։ Կրակոցների հետևանքով վիրավորվել է առնվազն 13 մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան։

Ականատեսները պատմում են, որ լսվել է առնվազն 50 կրակոց։ Ոստիկանության տվյալներով՝ ենթադրյալ հարձակվողներից մեկը ձերբակալվել է։

Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն արձագանքել է դրան և միջադեպն անվանել «ցնցող և սարսափելի»։