Սիբիրում տարածված անտառային հրդեհի ծուխը հասել է Մոնղոլիայի մայրաքաղաք
Սիբիրում տարածված անտառային հրդեհի ծուխը հասել է Մոնղոլիայի մայրաքաղաք ՈՒլան Բատոր:
Մոնղոլիայի հրդեհի դեմ պայքարի դեպարտամենտի ներկայացուցիչները ասում են, որ ծուխը բացի մայրաքաղաքից հասել է երկրի հյուսիսային շրջաններ:
ՈՒլան Բատորում բնակվում է մոտ 1,5 միլիոն մարդ:
Սիբիրի և հեռավոր արևելքում տայգան այրվում է մոտ 3 միլիոն հեկտարի վրա: Սիբիրի մեծ քաղաքները ծածկված են ծխով: Ռուսական մամուլը գրում է, որ Սիբիրում հակացիկլոնի դեպքում անտառային հրդեհը հնարավոր է հասնի մինչև Մոսկվա: