Սի Ծինփինը ժամանել է ԱՄՆ, Դոնալդ Թրամփը նրան անձամբ է դիմավորել «Էնդրյուս» ռազմաբազայում

10:08, 24.09.2026

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պաշտոնական այցով ժամանել է ԱՄՆ։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 1962 թվականից ի վեր սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ նախագահն անձամբ է դիմավորել օտարերկրյա առաջնորդին «Էնդրյուս» ռազմաբազայում։

«Չինաստանն ու Միացյալ Նահանգները պետք է լինեն գործընկերներ, այլ ոչ թե մրցակիցներ», — նշված է Սի Ծինփինի հայտարարության մեջ, որը գրավոր տարածել է Չինաստանի դեսպանատունը։

Նախնական տվյալներով՝ Չինաստանի առաջնորդի այցը ԱՄՆ ներառում է փակ հանդիպումներ, պետական ճաշկերույթ և բանակցություններ մի շարք կարևոր հարցերի շուրջ, այդ թվում՝ արհեստական բանականության, Իրանի պատերազմի և Թայվանի, ինչպես նաև առևտրային զինադադարի երկարաձգման վերաբերյալ։

Նմանատիպ