Սի Ցզինպին. Չինաստան-ԱՄՆ տնտեսական և առևտրային հարաբերությունները փոխշահավետ են, առճակատումը և հակամարտությունը չպետք է լինեն երկու երկրների ընտրությունը

21:27, 17.01.2025

Չինաստանի և ԱՄՆ-ի տնտեսական և առևտրային հարաբերությունները փոխշահավետ են, և առճակատումն ու հակամարտությունը չպետք է լինեն երկու երկրների ընտրությունը,- ասել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հայտնում են չինական լրատվամիջոցները։

Սի Ցզինպինը նշել է, որ երկու կողմերն էլ պետք է ամրապնդեն համագործակցությունը և անեն ավելի մեծ, ավելի գործնական և ավելի լավ գործեր։ Նրա խոսքով, դա ձեռնտու է երկու երկրներին և ողջ աշխարհին, խաղաղ գոյակցության համար՝ հիմնված փոխադարձ հարգանքի և շահավետ համագործակցության սկզբունքների վրա։

Չինաստանի նախագահի խոսքով, նմանատիպ մոտեցումներով երկու երկրներն էլ առաջ են շարժվելու առողջ և կայուն զարգացման ճանապարհով։

Նմանատիպ