«Սի Էն Էն»-ի փոխանցմամբ՝ միջադեպի պատճառով ԱՄՆ-ի նախագահն ու առաջին տիկինը տարհանվել են Դելավերի նստավայրից

10:21, 05.06.2022

ԱՄՆ-ի նախագահն ու առաջին տիկինը տարհանվել են Դելավերի նստավայրից ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով։ «Սի Էն Էն»-ը տեղեկությունը տարածում է պաշտոնական անձի հիման վրա։

Պաշտոնյան ասել է, որ Ջո և Ջիլ Բայդենները հանգստանում էին Դելավեր նահանգի Ռեհբոթ Բիչում գտնվող իրենց տանը, երբ նրանք նկատեցին փոքրիկ մասնավոր ինքնաթիռ սահմանափակ օդային տարածքում: Միջադեպի պատճառով ԱՄՆ-ի նախագահն ու առաջին տիկինը տարհանվել են։

«Փոքր մասնավոր ինքնաթիռը մտել է արգելված օդային տարածք։ Նախազգուշական միջոցներ են ձեռնարկվել։ Նախագահին և նրա ընտանիքին վտանգ չի սպառնում»,- ասել է պաշտոնյան։

Ավելի ուշ նա նաև նշել է, որ ԱՄՆ-ի նախագահն ու առաջին տիկինը արդեն վերադարձել են իրենց նստավայր։

Ըստ լրատվամիջոցների՝ Սպիտակ տունը միջադեպի մասին մամուլին հայտնել է դեպքից գրեթե մեկ ժամ անց։

Սակայն, ըստ պաշտոնյայի, ինքնաթիռը սխալմամբ է մտփլ արգելված գոտի և օդաչուի հետ շփվելուց հետո նա հետ է քաշվել տարածքից։

Նմանատիպ