«Սի Էն Էն»-ի տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է Իրանին խոշոր հարված հասցնել։
Ամերիկյան լրատվամիջոցները, հղում անելով անանուն աղբյուրներին, գրում են, որ Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ անհաջող բանակցություններից հետո Վաշինգտոնը քննարկում է Իրանին հարվածելու հնարավորությունը։ Ըստ լրատվամիջոցների՝ թիրախը կլինեն ինչպես միջուկային օբյեկտները, այնպես էլ Իրանի ղեկավարությունն ու պետական կառույցները, որոնք, ըստ աղբյուրների, պատասխանատու են հարյուրավոր խաղաղ ցուցարարների սպանության համար։
«Սիեննան» նաև գրում է, որ վերջնական որոշում դեռևս չի կայացվել։
Բացի այդ, ըստ աղբյուրի, փակուղային բանակցություններում Վաշինգտոնի պահանջն այն էր, որ Իրանը համաձայնի կրճատել իր բալիստիկ հրթիռների հեռահարությունը, ինչը հատկապես կարևոր է Իսրայելի համար։ Ըստ «Սի Էն Էն»-ի, նախապայմանների թվում էին նաև Իրանի վերջնական հրաժարումը ուրանի հարստացումից, բալիստիկ հրթիռների մշակման ծրագրերի վրա սահմանափակումներ կիրառելը և տարածաշրջանային միջնորդ ուժերին աջակցությունը դադարեցնելը։ Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, Իրանը ի պատասխան հայտարարել է, որ պատրաստ է քննարկել միայն իր միջուկային ծրագրին վերաբերող հարցեր։