«Սի Էն Էն» – ԱՄՆ նախագահի վարչակազմը սպասում էր, որ Իրանը կպատասխանի ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային օբյեկտների վրա հարձակման համար

23:03, 23.06.2025

ԱՄՆ նախագահի վարչակազմը սպասում էր, որ Իրանը կպատասխանի ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային օբյեկտների վրա հարձակման համար, գրում է «Սի Էն Էն»-ը՝ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի։

«Մենք գիտեինք, որ նրանք պատասխանելու են։ Նրանք նույն արձագանքն ունեցան նաև Ղասեմ Սոլեյմանիի մահից հետո», – «Սի Էն Էն»-ին ասել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան։ Ղասեմ Սոլեյմանին սպանվել է Բաղդադում 2020 թվականի հունվարի 3-ին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, որին հաջորդել է Իրանի կողմից ամերիկյան բազաների վրա հարձակումը։

Անանուն աղբյուրը հայտնել է, որ նախնական գնահատականները ցույց են տվել, որ իրանցիների կողմից արձակված հրթիռները չեն հասել իրենց նախատեսված թիրախներին։

Բարձրաստիճան պաշտոնյան նաև ասել է, որ Թրամփը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ավելացնել ԱՄՆ ռազմական ներգրավվածությունը, բայց այս փուլում դա չի ցանկանում անել։

Նմանատիպ