«Սի Էն Էն». ԱՄՆ-ի պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ ԱՄՆ-ը դիտարկում է «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգ Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը
«Սի Էն Էն». ԱՄՆ-ի պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ ԱՄՆ-ը դիտարկում է «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգ Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը

ԱՄՆ-ը դիտարկում է «Patriot» հակահրթիռային պաշտպանության համակարգ ուղարկել Ուկրաինա՝ աջակցելու նրա հակաօդային պաշտպանության հնարավորություններին ռուսական հարձակումներից,- այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյան։

«Patriot-ը դիտարկվող հակաօդային պաշտպանության տարբերակներից մեկն է։ Մենք դիտարկում ենք բոլոր հնարավորությունները, որոնք կարող են օգնել ուկրաինացիներին դիմակայել ռուսական հարձակումներին։ Որպեսզի բոլոր հնարավորությունները սեղանին լինեն»,- ասել է ԱՄՆ-ի կառավարության ներկայացուցիչը, ում ինքնությունը հրապարակումն անանուն է թողնում։

Միևնույն ժամանակ, Պենտագոնի մամուլի քարտուղար, բրիգադի գեներալ Փեթ Ռայդերը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ն «ներկայումս չի նախատեսում Ուկրաինային Patriot մարտկոցներ մատակարարել»։