Սի Ձինփին. Չինաստանի և ԱՄՆ-ի միջև ընդհանուր շահերն ավելի շատ են, քան տարբերությունները, մենք պետք է լինենք գործընկերներ, այլ ոչ թե մրցակիցներ
Չինաստանի նախագահ Սի Ձինփինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Վաշինգտոնն ու Պեկինը պետք է լինեն գործընկերներ, այլ ոչ թե մրցակիցներ։
«Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև ընդհանուր շահերն ավելի շատ են, քան տարբերությունները, և յուրաքանչյուր երկրի հաջողությունը հնարավորություն է մյուսի համար։ Չինաստան-ԱՄՆ կայուն հարաբերությունները օգուտ կբերեն ամբողջ աշխարհին։ Համագործակցության դեպքում երկու կողմն էլ շահում են, իսկ առճակատման դեպքում՝ երկուսն էլ պարտվում։ Մենք պետք է լինենք գործընկերներ, այլ ոչ թե մրցակիցներ»,- հայտարարել է Սի Ձինփինը։
Չինաստանի առաջնորդը նաև պարզաբանել է, որ Թայվանի հարցը ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ամենակարևոր և զգայուն խնդիրն է։ Նրա խոսքով՝ եթե այս հարցը ճիշտ լուծվի, երկկողմ հարաբերությունները կայուն կմնան, հակառակ դեպքում «երկու երկրները կարող են բախվել միմյանց, կամ նույնիսկ հակամարտություն կարող է առաջանալ»։
Առևտրային հարաբերությունների մասին խոսելիս Սի Ձինփինը նշել է, որ առևտրային պատերազմում հաղթողներ չկան։
«Ցանկանում եմ նախագահի հետ մտքեր փոխանակել երկու երկրների և աշխարհի կարևորագույն հարցերի շուրջ, միասին վարել Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների հսկայական նավը։ Թող 2026 թվականը դառնա պատմական և առանձնահատուկ տարի Չինաստան-ԱՄՆ հարաբერություններում՝ մի տարի, որը կշարունակի անցյալը և նոր էջ կբացի»,- հայտარարել է Սի Ձինփինը։