Սի Ցզինպինը ծրագրում է այցելել Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

12:51, 29.04.2024

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը մայիսի 5-10-ը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ջիանը։

Նրա խոսքով, Ֆրանսիայի հետ երկկողմ հարաբերությունները պահպանում ենդարական դինամիկա, երկու երկրներն էլ ունեն ռազմավարական հաղորդակցություններ և գործնական համագործակցություն։

«Չինաստանը անհամբեր սպասում է Ֆրանսիայի հետ համագործակցությանը՝ քաղաքական փոխադարձ վստահության, համերաշխության և համագործակցության հետագա ամրապնդման համար»,- ասել է Լինը։

Բացի այդ, ըստ Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակի, Սի Ցզինպինը բանակցություններ կվարի Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ՝ Չինաստան-Սերբիա հարաբերությունները բարելավելու համար։

Նմանատիպ