Սի Ցզինպինը հայտարարել է, որ պատրաստ է ամրապնդել ռազմավարական հաղորդակցությունները և սերտորեն համագործակցել Հյուսիսային Կորեայի հետ
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել է, որ պատրաստ է ամրապնդել ռազմավարական հաղորդակցությունը և սերտ համագործակցությունը Հյուսիսային Կորեայի հետ,- հաղորդում է «Reuters»-ը։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սի Ցզինպինը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին՝ Հյուսիսային Կորեայի հիմնադրման 77-ամյակի կապակցությամբ։
«Չինաստանը պատրաստ է ինտենսիվ ռազմավարական հաղորդակցություն և սերտ համագործակցություն ծավալել Հյուսիսային Կորեայի հետ», – ասել է Չինաստանի նախագահը։
Առաջնորդները հանդիպել են Պեկինում անցյալ շաբաթ, որտեղ Կիմ Չեն Ընը մասնակցել է ռազմական շքերթի։