Սի Ցզինպին. Բարդ հարցերը հեշտ լուծումներ չունեն, Չինաստանը կշարունակի նպաստել Ուկրաինայի հարցի շուրջ բանակցություններին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հեռախոսազրույց են ունեցել։
Ռուսական լրատվամիջոցների տեղեկությամբ՝ զրույցի ընթացքում Չինաստանի առաջնորդը նշել է, որ Պեկինը ողջունում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կոնտակտների պահպանումը։
Ինչ վերաբերում է Ուկրաինայում ընթացող պատերազմին, Սի Ցզինպինի խոսքով՝ բարդ հարցերի համար հեշտ լուծումներ գոյություն չունեն, և Չինաստանը կշարունակի աջակցել խաղաղությանը և բանակցությունների խթանմանը։