Սի Ցզինփինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

19:32, 17.01.2025

Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս տեղեկությունը հայտնում է չինական «Սինհուա» լրատվական գործակալությունը։

Զրույցի մանրամասների մասին, սակայն, լրատվամիջոցը ոչինչ չի գրում։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը մասնակցելու է Չինաստանի փոխնախագահ Հան Չժենը։ Չինաստանի պետական ​​լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հան Չժենը կմասնակցի հունվարի 20-ին Վաշինգտոնում ամերիկյան կողմի հրավերով նախատեսված միջոցառմանը։

Դոնալդ Թրամփը գրում է Սի Ցզինպինի հետ հեռախոսազրույցի մասին1 Ինչպես նշում է նորընտիր նախագահը, նա և Սի Ցզինպինը կանեն ամեն ինչ, որպեսզի աշխարհն ավելի խաղաղ և անվտանգ դառնա:

«Վերջերս խոսեցի Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի հետ։ Դա լավ հեռախոսազրույց էր և՛ Չինաստանի, և՛ ԱՄՆ-ի համար: Իմ ակնկալիքն այն է, որ մենք միասին շատ խնդիրներ կլուծենք և անմիջապես կսկսենք դա անել։ Մենք քննարկեցինք հավասարակշռված առևտրի, ֆենտանիլի, «TikTok»-ի և շատ այլ հարցեր: Նախագահ Սին և ես կանենք ամեն ինչ, որպեսզի աշխարհը դառնա ավելի խաղաղ, ավելի անվտանգ վայր», – գրել է Թրամփը։

Նմանատիպ