«Սի Բի Էս» - Դոնալդ Թրամփը հրամայել է հարվածներ հասցնել Վենեսուելայի տարածքին
Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է հարվածներ հասցնել Վենեսուելայի տարածքին։ Այս մասին հաղորդում է «Սի Բի Էս»-ը։
Ըստ հաղորդագրությունների՝ Թրամփը հրաման է տվել Վենեսուելայի ռմբակոծությունը գործողության մեկնարկից մի քանի օր առաջ։ «Սի Բի Էս»-ի փոխանցմամբ՝ գործողությունը նախատեսված էր սկսել ավելի վաղ, սակայն հետաձգվել է վատ եղանակային պայմանների պատճառով։
Միաժամանակ, Վենեսուելայի պետական «Տելեսուր» հեռուստաընկերությունը հեռարձակել է Վենեսուելայի կառավարության հայտարարությունը, որի համաձայն՝ Վենեսուելան դատապարտում է ԱՄՆ-ի ագրեսիան Վենեսուելայի տարածքի և բնակչության, ինչպես նաև Կարակասի քաղաքացիական և ռազմական օբյեկտների դեմ։
Վենեսուելայի կառավարությունը մեղադրել է Միացյալ Նահանգներին ռազմավարական ռեսուրսները, մասնավորապես՝ նավթը և հանքանյութերը յուրացնելու փորձերի մեջ։
Տեղեկության համար, Կարակասում լսվում են պայթյունների ձայներ և քաղաքի վրայով ցածր թռչող ինքնաթիռ է նկատվել։