Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած պայթյունի զոհերի հիշատակին հայտարարվել է հինգօրյա սուգ
Շվեյցարիայում հայտարարվել է հինգօրյա սուգ։
Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 40 մարդ, վիրավորվել է առնվազն 115-ը։ Մի քանի մարդ անհետ կորած է համարվում, այդ թվում՝ դեռահաս, որը ընկերների հետ նշում էր Նոր տարին։
Իշխանությունները հայտարարել են, որ մահացածների ինքնությունը հաստատելու համար կարող է մի քանի օր պահանջվել։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ վիրավորները շատ երիտասարդ են՝ 15-ից 25 տարեկան։ Վիրավորների թվում զբոսաշրջիկներ կան։
Ֆրանսիայի, Իտալիայի և Ավստրալիայի իշխանությունները հաստատել են, որ վիրավորների թվում են իրենց քաղաքացիները։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ վիրավորվել է իրենց ինը քաղաքացի։ Ավստրալիայի կառավարությունը նույնպես հայտնել է, որ վիրավորվել է իր քաղաքացիներից մեկը։ Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ իր քաղաքացիներից 15-ը ներկայումս հիվանդանոցում են։
Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելինին հրդեհն անվանել է «երկիրը երբևէ ապրած ամենավատ ողբերգություններից մեկը»։ Հրդեհի պատճառը դեռևս անհայտ է, և հետաքննությունը շարունակվում է։
Պայթյունը տեղի է ունեցել հունվարի 1-ին, տեղական ժամանակով, ժամը 1:30-ին, Կրան-Մոնտանայի լեռնադահուկային հանգստավայրի Le Constellation Bar and Lounge-ում, որտեղ տեղի էին ունենում Նոր տարվա տոնակատարությունները: