Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն տասը մարդ
Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն տասը մարդ, կան նաև վիրավորներ։
Այս մասին հաղորդում է «Սքայ նյուսը»։
Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 01:30-ին Կրան-Մոնտանայի լեռնադահուկային հանգստավայրի Le Constellation Bar and Lounge-ում, որտեղ մարդիկ նշում էին Նոր տարին։
Վիրավորվել է առնվազն տասը մարդ։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, պայթյունի պահին բարում գտնվել է ավելի քան 100 մարդ։
Շվեյցարական լրատվամիջոցները գրում են, որ պայթյունը կարող է առաջացած լինել հրավառության պատճառով, չնայած ճշգրիտ պատճառը դեռևս անհայտ է։
Ոստիկանությունը հաստատել է, որ միջադեպը կապված չէ ահաբեկչության հետ։
Դեպքի վայրում մոբիլիզացվել են որոնողական-փրկարարական խմբեր։