Շվեյցարիայի Համադաշնությունում և Լիխտենշտեյնի Իշխանությունում Վրաստանի դեսպանը իր հավատարմագրերը հանձնեց Լիխտենշտեյնի թագաժառանգին
Շվեյցարիայի Համադաշնությունում և Լիխտենշտեյնի Իշխանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Շոթա Գեցաձեն հավատարմագրերը հանձնել է Լիխտենշտեյնի ժառանգական արքայազնին՝ նրա մեծության Ալոիսին։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Նախարարության տեղեկատվությամբ՝ հավատարմագրերի հանձման արարողությունից հետո կայացած հանդիպման ընթացքում դեսպանն շնորհակալություն է հայտնել արքայազնին Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության աջակցության համար։
Միաժամանակ, ԱԳՆ-ի հաղորդմամբ, քննարկվել են Վրաստանի ռազմավարական դիրքն ու աշխարհաքաղաքական նշանակությունը, ընդգծվել են երկրում իրականացված խոշոր տնտեսական նախագծերը և այլ կարևոր հարցեր։
«Հավատարմագրերի հանձման արարողությունից առաջ կառավարության պալատում ծանոթության հանդիպում է կայացել դեսպանի և Լիխտենշտեյնի փոխվարչապետի, արտաքին գործերի, շրջակա միջավայրի և մշակույթի նախարար Սաբինե Մոնաունի, ինչպես նաև ԱԳ գրասենյակի տնօրեն Մարտին Ֆրիկի միջև։ Կողմերը քննարկել են երկու երկրների միջև առկա համագործակցությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։ Շոթա Գեցաձեն ևս մեկ անգամ հաստատել է Վրաստանի պատրաստակամությունը՝ ԵՄ անդամակցության ուղղությամբ», – նշված է Վրաստանի ԱԳՆ հաղորդագրությունում։