Շվեյցարական լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 40-ի
Շվեյցարական լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 40-ի, վիրավորվել է առնվազն 100 մարդ։
Այս մասին հաղորդում է Ռոյթերսը։
Ոստիկանության հաղորդմամբ, վիրավորների թվում կան զբոսաշրջիկներ, և նրանց ինքնությունը ներկայումս պարզվում է։
Ոստիկանության հայտարարության մեջ նշվում է, որ վիրավորների մեծ մասը լուրջ վնասվածքներ և այրվածքներ ունի։
Դեպքի վայրում մոբիլիզացվել է տասը ուղղաթիռ, 40 շտապօգնության մեքենա և 150 փրկարար։
Հրդեհի պատճառը դեռևս անհայտ է, և հետաքննություն է ընթանում։
Ոստիկանության տվյալներով՝ տարածքը ամբողջությամբ շրջափակված է, իսկ Կրանս Մոնտանայի օդային տարածքը փակ է։
Տեղեկատվության համար, պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 01:30-ին Կրանս Մոնտանայի լեռնադահուկային հանգստավայրի Le Constellation Bar and Lounge-ում, որտեղ նշվում էր Նոր տարին։