Շվեյցարական լաբորատորիան Սկրիպալի թունավորման գործով չի համաձայնել Սերգեյ Լավրովի հայտարարության հետ
Շվեյցարական լաբորատորիան Սկրիպալի թունավորման գործով չի համաձայնել Սերգեյ  Լավրովի հայտարարության հետ

Շվեյցարական Շպից քաղաքում գտնվող կենտրոնում, չեն հաստատել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի կողմից տարածված լուրը: Գործը վերաբերում է Մեծ Բրիտանիայում նախկին կրկնակի գործակալ, Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորելուն: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի պնդմամբ, փորձագետները, Շպիցի լաբորատորիայում պարզել են, որ Սկրիպալներին թունավորել են ոչ թե նյարդապարալիտիկ «Նովիչոկ» նյութով, այլ BZ գազով, որը արտադրվում է արևմտյան երկրներում:

Լավրովի հայտարարությանը չեն համաձայնել Շպիցի լաբորատորիայի փորձագետները: Twitter-ի միջոցով տարածած հայտարարության մեջ ասված է, որ փորձագետները ամբողջությամբ կիսում են բրիտանացի փորձագետների կողմից, Պորտ Դաունում անցկացված հետազոտությունների արդյունքը, որի համաձայն, Սկրիպալներին թունավորել են «Նովիչոկ» նյութով:

«Այս հայտարարությունը կարող է մեկնաբանել միայն քիմիական զենքը արգելող կազմակերպությունը: Իսկ մենք կարող ենք կրկնել այն, ինչի մասին ասել ենք 10 օր առաջ: Մենք կասկածներ չունենք, որ Փորթոն Դաունը «Նովիչոկը» նույնականացրել է: Ինչպես Պորտ Դաունը, այնպես էլ Շպիցի լաբորատորիան «քիմիական զենքը արգելող կազմակերպության» կողմից արտոնագրված հաստատություններ են: Ստանդարտներն այնքան խիստ են, որ նրանց եզրակացությունները կասկածի ենթակա չեն»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, «քիմիական զենքը արգելող կազմակերպությունը» անց կացված հետաքննության արդյունքում հայտարարել էր, որ վստահում է բրիտանացի փորձագետների եզրահանգմանը և աջակցում նրանց:

Եզրահանգումը հրապարակելուց հետո, Մեծ Բրիտանիան հրավիրել է «քիմիական զենքը արգելող կազմակերպության» գործադիր խորհրդի արտակարգ նիստ, որը անց է կացվելու ապրիլի 18-ին: Նիստին քննարկելու են Ռուսաստանի նկատմամբ անցկացվելիք միջոցները: Նույն օրը Նյու Յորքում Սկրիպալի հարցը քննարկվելու է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին: