Պյոնչանգում խաղարկվել է մեդալների ևս մեկ կոմպլեկտ, այս անգամ ֆրիսթայլի անվանակարգերից մեկում՝ սլոպսթայլում, որտեղ երեքից երկու մեդալ նվաճել են Շվեյցարիայի ներկայացուցիչները: Օլիմպիական չեմպիոն է դարձել Սարա Հեփլինը, արծաթե մեդալի է արժանացել Մատիլդ Գրեմոն, իսկ երրորդ տեղում բրիտանացի Իսաբել Էտկինն էր:
Շվեյցարիայի համար սա արդեն երկրորդ ոսկե մեդալն է, իսկ ընդհանուր առմամբ շվեյցարցի մարզիկները նվաճել են 7 մեդալ:
Օլիմպիադայի ռեպորտաժները հնարավոր է դիտել հետևյալ հղումներով – Առաջին ալիք / Երկրորդ ալիք (միայն Վրաստանի տարածքում):
Հեղինակ -
Edgar Barsegyan