Շվեդիայի վարչապետ – Այն, որ Վրաստանն այսօր չկա ԵՄ գագաթնաժողովի օրակարգում, չի նշանակում աջակցության պակաս, մեր մտքերն այսօր դեռ Վրաստանի հետ են լինելու

15:45, 20.03.2025

«Այն փաստը, որ Վրաստանը այսօր ԵՄ գագաթնաժողովի օրակարգում չկա, չի նշանակում աջակցության պակաս: Այսօր մեր մտքերը Վրաստանի հետ են լինելու, իսկ բարեփոխումների հետ կապված մեր պահանջները կլինեն նույնը, ինչ նախկինում»,- ասել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը:

Քրիստերսոնն այս հայտարարությունն արել է Բրյուսելում՝ ԵՄ առաջնորդների գագաթնաժողովից առաջ:

«Ինչպես գիտեք, շատ հաճախ Վրաստանը հայտնվում է ԵՄ օրակարգում, և այն, որ այսօր այնտեղ չէ, չի նշանակում աջակցության պակաս: Մենք մտահոգված ենք և բազմիցս արտահայտել ենք դա տարբեր ձևերով: Մեր մտքերն այսօր նույնպես կլինեն Վրաստանի հետ, իսկ բարեփոխումների վերաբերյալ մեր պահանջները, ճիշտ ուղղությունը, կլինեն նախկինի պես»,- ասաց Ուլֆ Քրիստերսոնը:

Նմանատիպ