Շվեդիայի Մալմյո քաղաքի առևտրի կենտրոնում հրաձգության հետևանքով վիրավոր տղամարդը մահացել է

10:15, 20.08.2022

Շվեդիայի Մալմյո քաղաքի առևտրի կենտրոնում հրաձգության հետևանքով վիրավոր տղամարդը մահացել է, մի կին հոսպիտալացվել է։ Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։

15-ամյա հարձակվողին ձերբակալել են իրավապահները։

Նախնական վարկածով՝ շարժառիթը հանցավոր խմբավորումների միջեւ բախումն է։

«Էմֆորիա» առեւտրի կենտրոնում հրաձգությունը տեղի է ունեցել օգոստոսի 19-ի երեկոյան։ Ականատեսների վկայությամբ՝ մոտ 20 կրակոց են լսել։

Նմանատիպ