Շվեդիայի արտաքին գործերի նախարարը հրաժարական է տալիս և հեռանում քաղաքականությունից
Շվեդիայի արտաքին գործերի նախարարը հրաժարական է տալիս և հեռանում քաղաքականությունից

Շվեդիայի արտաքին գործերի նախարարը հրաժարական է տալիս և հեռանում քաղաքականությունից.

Այդ մասին սոցցանցում գրել է ինքը՝ Թոբիաս Բիլստրյոմը։

Երկրի վարչապետն արդեն տեղեկացվել է իր որոշման մասին։

Թոբիաս Բիլստրյոմն ասում է, որ ինքը դժվարացել է որոշում կայացնել և որոշ ժամանակ մտածել է այդ մասին։

«Վերջին 25 տարիների ընթացքում ես շատ տարբեր դերեր եմ խաղացել քաղաքականության մեջ, այդ թվում՝ 10 տարի որպես նախարար»,- ասել է Բիլստրյոմը՝ որպես իր ձեռքբերումներից մեկը նշելով Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։

Շվեդ նախարարը բացատրել է, որ ծրագրում է ամբողջությամբ հեռանալ քաղաքականությունից, հետևաբար կթողնի նաև պատգամավորի մանդատը։

«Ի՞նչ եմ անելու հետո, դեռ բաց հարց է։ Բայց ես ընդամենը 50 տարեկան եմ և անհամբեր սպասում եմ, որ հնարավորություն կունենամ ներդրում ունենալ և աշխատել այլ հանգամանքներում»,- հավելել է Բիլսթրոմը։

Թոբիաս Բիլստրյոմը Շվեդիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար է դարձել 2022 թվականին։