Շվեդիայի արտաքին գործերի նախարար. Մենք կշարունակենք աջակցել Վրաստանում նրանց, ովքեր ցանկանում են աշխատել ժողովրդավարության, խոսքի ազատության և ԵՄ անդամակցության ուղղությամբ

16:20, 15.06.2026

Մենք կշարունակենք աջակցել Վրաստանում նրանց, ովքեր ցանկանում են աշխատել ժողովրդավարության, խոսքի ազատության և Վրաստանի Եվրոպական Միության ընտանիքին ինտեգրման համար, – ասել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարիա Մալմե Ստեներգարդը Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ։

Լրագրողի հարցին, թե որն է Շվեդիայի գլխավոր ուղերձը այն վրացիների համար, ովքեր դեռևս պայքարում են իրենց երկրի եվրոպական ապագայի համար, Ստեներգարդը պատասխանել է.

«Ես մտահոգված եմ անցած տարվա զարգացումներով։ Այնուամենայնիվ, մենք կշարունակենք աջակցել նրանց, ովքեր ցանկանում են լինել Եվրոպայի մաս»։

Նմանատիպ