Շվեդիայի արտաքին գործերի նախարար. Քաջարի վրացիները շարունակում են ամեն օր իրացնել խաղաղ ցույցերի իրենց իրավունքը, մենք կշարունակենք աջակցել ժողովրդավարական Վրաստանին

16:32, 28.11.2025

Վերջին մեկ տարվա ընթացքում քաջարի վրացիները ամեն օր շարունակում են օգտագործել արտահայտվելու ազատության և խաղաղ ցույցերի իրենց իրավունքը։ Նրանք դա արել են բռնության, ձերբակալությունների և աճող ճնշումների պայմաններում, – այս մասին գրել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարիա Մալմեր Ստեներգարդը սոցիալական ցանցում։

Ինչպես նշել է Ստեներգարդը, «Շվեդիան կշարունակի աջակցել ժողովրդավարական Վրաստանին»։

«Շվեդիան կշարունակի աջակցել ազատ, ժողովրդավարական և բազմակարծիք Վրաստանին», – գրել է Մարիա Մալմեր Ստեներգարդը։

Նմանատիպ