Շվեդիայի արդարադատության նախարարի խոսքով՝ երկրում ահաբեկչական հարձակումների վտանգը մեծանում է Ղուրանի այրման դեպքերի պատճառով
Շվեդիայի արդարադատության նախարարի խոսքով՝ երկրում ահաբեկչական հարձակումների վտանգը մեծանում է Ղուրանի այրման դեպքերի պատճառով

Շվեդիայի արդարադատության նախարար Գունար Շտրյոմերը հայտարարել է, որ երկրում ահաբեկչական հարձակումների վտանգը մեծանում է Ղուրանի այրման դեպքերի պատճառով։

Ստրոմերի խոսքով՝ անցած վեց ամիսների համեմատ Շվեդիայում անվտանգության իրավիճակը վատթարացել է։

«Մինչ այժմ Շվեդիան եղել է ահաբեկչական հարձակումների «լեգիտիմ թիրախ», ինչպես ցանկացած արևմտյան պետություն։ Այժմ իրավիճակը փոխվել է, և Շվեդիան առաջնահերթ թիրախ է նման ահաբեկչությունների համար»,- ասել է Շտրոմերը։

Շտրոմերի խոսքով՝ կառավարությունն ինտենսիվ աշխատում է ահաբեկչական հարձակման վտանգը նվազեցնելու ուղղությամբ։ Այդ նպատակով ուժեղացվել են սահմանային հսկողությունը, և երկրի ներսում անվտանգության ծառայությունը ինտենսիվորեն աշխատում է այլ գերատեսչությունների հետ՝ հարձակումները կանխելու նպատակով: