Շվեդիան պաշտոնապես ՆԱՏՕ-ի անդամ կդառնա մարտի 11-ին
Շվեդիան պաշտոնապես ՆԱՏՕ-ի անդամ կդառնա մարտի 11-ին։
Շվեդական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, կբարձրացվի շվեդական դրոշը։
Մարտի 5-ին Հունգարիայի նախագահը ստորագրել է Շվեդիայի դիմումը ՆԱՏՕ-ին, ինչը նշանակում է, որ մինչև երկրի՝ պաշտպանական դաշինքին լիիրավ անդամակցությունը մնացել են միայն մանրամասները։
Միջոցառմանը կմասնակցեն Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը, Զինված ուժերի գլխավոր հրամանատար Մայքլ Բայդենը, բարձրաստիճան այլ քաղաքական գործիչներ։
Հրավիրվելու են ՆԱՏՕ-ի դեսպաններ, նախատեսված են տարբեր արարողություններ։
Շվեդիայի դրոշի բարձրացման կապակցությամբ կկայանան նաև մամուլի ասուլիսներ։
Փետրվարի 26-ին Հունգարիայի խորհրդարանը պաշտպանեց Շվեդիայի ՆԱՏՕ-ի դիմումը։ Հունգարիան ՆԱՏՕ-ի անդամ վերջին երկիրն էր, որը հավանություն տվեց Շվեդիայի հայտին։