Շվեդական դպրոցում հրաձգության հետևանքով հինգ մարդ է տուժել

18:14, 04.02.2025

Շվեդիայի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով հինգ մարդ է վիրավորվել:

Տեղեկությունը տարածում է BBC-ն։

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 13:00-ին Ստոկհոլմից 200 կմ հեռավորության վրա գտնվող Օրեբրո քաղաքում:

Դեպքի վայրում մոբիլիզացված են շտապօգնության և պարեկային խմբերը։

Իրավապահները հորդորում են հանրությանը խուսափել դպրոցի պարագծից։ Լրացուցիչ մանրամասներ այս փուլում հայտնի չեն:

Նմանատիպ