«Շտադլերի» երկհարկանի գնացքում ուղևորները կկարողանան գնել սնունդ և զովացուցիչ ըմպելիք
«Շտադլերի» երկհարկանի գնացքում ուղևորները կկարողանան գնել սնունդ և զովացուցիչ ըմպելիք

Այսօրվանից, ծովային հանգստյան ուղղությամբ շարժվող, Շվեցարական մակնիշի «Շտադլեր» երկհարկանի գնացքում ուղևորները կկարողանան գնել սնունդ և զովացուցիչ ըմպելիք

Վրաստանի երկաթուղին «Շտադլեր քիսիի» վագոններում արդեն տեղադրել է սննդամթերքների և զովացուցիչ ըմպելիքների «Վենդինգ» ապարատը։

Ըստ վրացական երկաթուղու տեղեկության, «Ազկոյեն» ընկերությունը համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշ է և շուկայում առաջատար դիրք է զբաղեցնում: Վրաստանի երկաթուղին հենց նրանից է գնել սննդամթերքների և զովացուցիչ ըմպելիքների «Վենդինգ» ապարատը։ Ինչ վերաբերվում է ապրանքին, մեկ տարվա ընթացքում Վրաստանի երկաթուղուն կմատակարարի հանրային աճուրդում հաղթանակ կրած «Ջորջիան վենդինգ գրուփ» ընկերությունը։