Շրջանային ընտրական հանձնաժողովներ մտել է 68 բողոք, այստեղից 30-ը Զուգդիդիում, 20-ը Մարնեուլիում
Շրջանային ընտրական հանձնաժողովներ ժամը 17:00-ի համար մտել է 68 բողոք:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) լրատվությամբ, ամենից շատ, 30 բողոք ներկայացվել է Զուգդիդիում, Մարնեուլիում 20, Զեստափոնիում 5, Խուլոյում 11, իսկ մեկական բողոք ներկայացվել է Օզուրգեթիում և Թբիլիսիում:
ԿԸՀ-ի մամուլի խոսնակ, Անա Միքելաձեի պարզաբանմամբ, բողոքները հիմնականում վերաբերում են գործընթացային բնույթի խախտումներին:
Վրաստանի հինգ մունիցիպալիտետում ընթանում են քաղաքապետի ընտրություններ: Մարնեուլիում, Զեստափոնիում, Ճիաթուրայում, Խուլոյում և Զուգդիդիում ընտրողները մեկ անգամ ևս պետք է ընտրեն իրենց քաղաքապետին: Զուգահեռաբար Վրաստանի 8 մունիցիպալիտետում՝ Սագարեջոյում, Ադիգենիում, Ախմետայում, Զեստափոնիում, Ճիաթուրայում, Տղիբուլիում, Ծղալտուբոյում և Օզուրգեթիում ընտրում են սակրեբուլոների մեծամասնական պատգամավորների: