Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը զգուշացնում է բնակչությանը եղանակի վատթարացման մասին
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը զգուշացնում է բնակչությանը եղանակի վատթարացման մասին։
«Հունիսի 6-ին՝ օրվա վերջից մինչև հունիսի 11-ը, Վրաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ և քամու ուժգնացում։
Սպասվող տեղումները կարող են հանգեցնել Վրաստանի գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացման, փոքր գետերում՝ վարարումների, լեռնային շրջաններում՝ սողանքների», – նշել են Շրջակա միջավայրի ազգային գործակալությունում։