Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը հրապարակում է Ամանորյա օրերի եղանակի կանխատեսումը
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին Վրաստանում տեղ-տեղ կդիտվի անձրև, բարձր լեռներում՝ ձյուն, իսկ հունվարի 2-ից սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ։
Թբիլիսիում կդիտվի առանց տեղումների եղանակ. Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +6, +8 աստիճան տաքություն։
Առափնյա շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին տեղումներ կլինեն, իսկ հունվարի 2-ից սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +12, +14 աստիճան։
Արեւմտյան Վրաստանի հարթավայրային շրջաններում (Զեստափոնի, Քութայիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին տեղ-տեղ տեղումներ կլինեն, իսկ հունվարի 2-ից սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +13, +15 աստիճան։
Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Ճիաթուրա, Սաչխերե, Խուլո, Ռիկոթի լեռնանցք) մինչև հունվարի 2-ը տեղ-տեղ կդիտվի տեղումներ, որից հետո սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +8, +10 աստիճան։
Արեւմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) դեկտեմբերի 31-ին եւ հունվարի 1-ին տեղ-տեղ ձյուն կտեղա, իսկ հունվարի 2-ից սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի -1, -3 աստիճան։
Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) դեկտեմբերի 31-ին տեղ-տեղ կդիտվի անձրեւ, հունվարի 1-3-ը հիմնականում առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +5, +10 աստիճան։
Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Ղվարելի, Ախմետա, Դեդոփլիսծղարո) կդիտվի հիմնականում առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +10, +12 աստիճան։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) մինչև հունվարի 2-ը տեղ-տեղ ձյուն կտեղա, այնուհետ հիմնականում կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +4, +6 աստիճան տաքություն։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) մինչև հունվարի 2-ը տեղ-տեղ ձյուն կտեղա, իսկ հունվարի 2-ից կդիտվի հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի 0, +5 աստիճան։