Շրի Լանկայում «Դիտվա» ցիկլոնի զոհերի թիվը հասել է 607-ի, 214-ը համարվում են անհետ կորած
Շրի Լանկայում «Դիտվա» ցիկլոնի զոհերի թիվը հասել է 607-ի, 214-ը համարվում են անհետ կորած

Շրի Լանկայում ցիկլոն «Դիտվայի» հետևանքով զոհերի թիվը հասել է 607-ի, իսկ 214 մարդ մինչ այժմ համարվում է անհետ կորած։ Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս»-ը։

Աղետների կառավարման կենտրոնի տվյալներով՝ տարերային աղետից տուժել է ողջ երկրի տարածքում 586,464 ընտանիք, այսինքն՝ ավելի քան 2 միլիոն մարդ։ Վնասվել է 4,164 տուն ամբողջությամբ, իսկ 67,505 բնակելի տուն՝ մասամբ։

Մեդիայի հաղորդմամբ՝ երկրի որոշ հատվածներում Դեկտեմբերի 9-11-ը սպասվում են տեղումների ավելացում՝ հյուսիս-արևելյան մուսսոնային պայմանների պատճառով։

Կանդիի, Կեգալեի, Կուրունեգալայի, Մատալեի և Նուվարա Էլիայի շրջաններում արդեն տրվել է նախազգուշացման երրորդ մակարդակի նախնական զգուշացում՝ սողանքների վտանգի կապակցությամբ։