Շրի Լանկայում «Դիտվա» ցիկլոնը խլել է առնվազն 46 մարդու կյանք, 23-ը համարվում են անհետ կորած
Շրի Լանկայում «Դիտվա» ցիկլոնը խլել է առնվազն 46 մարդու կյանք, 23-ը համարվում են անհետ կորած

Դիտվա ցիկլոնը հարվածել է Շրի Լանկային։ Երկրում զոհվել է առնվազն 46 մարդ, իսկ 23-ը անհետ կորած են համարվում,- հաղորդում է Reuters-ը։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ առաջիկա 12 ժամվա ընթացքում սպասվող հորդառատ անձրևներն ու ուժեղ քամիները կհանգեցնեն ավելի մեծ ջրհեղեղների։

Աղետը հատկապես ծանր հետևանքներ է առաջացրել երկրի արևելյան և կենտրոնական շրջաններում։ Աղետների կառավարման կենտրոնի տվյալներով՝ ամբողջ երկրում տուժել է գրեթե 44,000 մարդ։

Հնդկաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Շրի Լանկայում տեղի ունեցած աղետից տուժած տարածաշրջան։