Շրի Լանկայում ահաբեկչությունների շարքի հետաքննության շրջանակներում ձերբակալվել է 40 մարդ
Շրի Լանկայում ահաբեկչությունների շարքի հետաքննության շրջանակներում ձերբակալվել է 40 մարդ:
«Ֆրանս պրես» գործակալության լրատվությամբ, ձերբակալվել է նաև բեռնատարի վարորդը, ում բեռնատարից օգտվել են ահաբեկիչները: Ձերբակալվել է նաև այն տան սեփականատերը, որտեղ բնակվել են հարձակվողները:
Շրի Լանկայում ապրիլի 21-ին տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 310-ի: Տուժել է 500 մարդ: Պայթյունները տեղի են ունեցել եկեղեցիներում և հյուրանոցներում: Իշխանությունների հայտարարությամբ, հարձակումները կազմակերպվել են միջազգային ահաբեկչական խմբերի կողմից:
Սի Էն Էնի լրատվությամբ, սպասվող հարձակումների մասին Շրի Լանկայի իշխանություններին մի քանի անգամ զգուշացրել են ԱՄՆ-ի և Հնդկաստանի հատուկ ծառայությունները: