Շոթա Ռուսթավելիի անվան թատրոնի և կինոյի պետական համալսարանը հայտարարություն է տարածել
Վրաստանի Շոթա Ռուսթավելիի անվան թատրոնի և կինոյի պետական համալսարանը հայտարարություն է տարածել: Ինչպես հայտնում են համալսարանից, ռեկտորը մեկ ամիս ժամանակ ունի յուրաքանչյուր ուսանողի գործը քննելու և վերջնական որոշում կայացնելու համար։
Թատրոնի և կինոյի պետական համալսարանից էլ պարզաբանում են, որ ռեկտորը դեռ հրաման չի տվել ուսանողների կարգավիճակը դադարեցնելու մասին։
«Ելնելով մարտի 7-ին Էթիկայի հանձնաժողովի կայացրած որոշման նկատմամբ հանրային բարձր հետաքրքրությունից՝ հարկ ենք համարում պարզաբանել՝ ուսանողների կարգավիճակը դադարեցնելու հրամանը դեռևս չի տրվել ռեկտորի կողմից: Ուսանողներն իրավունք ունեն երեք աշխատանքային օրվա ընթացքում բողոքարկել Էթիկայի հանձնաժողովի որոշումը և գրավոր դիմել ռեկտորին: Ռեկտորը մեկ ամիս ժամանակ ունի յուրաքանչյուր ուսանողի գործը քննելու և վերջնական որոշում կայացնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։