Շնորհավորում եմ մեր հայրենակիցներին, ովքեր դեկտեմբերի 25-ին են նշում են Սուրբ Ծննդյան տոնը. Կվիրիկաշվիլի
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Սուրբ Ծննդյան տոնի առթիվ շնորհավորում է Վրաստանի այն քաղաքացիներին, ովքեր այս տոնը նշում են դեկտեմբերի 25-ին:
«Շնորհավորում եմ Սուրբ Ծննդյան առթիվ մեր հայրենակիցներին, ովքեր դեկտեմբերի 25-ին են նշում այն տոնը: Փրկչի ծնունդը նոր կյանքի և նորացման սկիզբ է: Սա բարության, սիրո և առաքինության տոն է: Բոլորին ցանկանում եմ խաղաղություն, երջանկություն և բարօրություն»,- ասվում է Գիորգի Կվիրիկաշվիլու շնորհավորական տեքստում: