Շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ-ին և անձամբ պետքարտուղարին այն բարձր գնահատանքի համար, որը նա արտահայտում է Վրաստանի իշխանությունների հանդեպ. Դավիթ Զալկալիանի
Շնորհակալություն եմ հայտնում մեր ռազմավարական գործընկերոջը, Միացյալ Նահանգներին և անձամբ պետքարտուղարին, այն բարձր գնահատանքի համար, որը նա արտահայտում է Վրաստանի իշխանությունների հանդեպ, որ ապահովված լինի արդար, ժողովրդավարական և միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ,- այս մասին Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին գրել է իր ֆեյսբուքի էջում:
Նա գրել է, որ ուրախ է, որ ռազմավարական գործընկերը դրական է գնահատում կառավարության կողմից ձեռնարկված քայլերը, միջազգային դիտորդներին կենտրոնացնելու ուղղությամբ:
«Այսօր ես ստացել եմ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոի պատասխան նամակը, իմ ուղարկած հրավերի առթիվ, որտեղ մենք միջազգային դիտորդների ենք հրավիրում Միացյալ նահանգներից, 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների համար:
Շնորհակալություն եմ հայտնում մեր ռազմավարական գործընկերոջը, Միացյալ Նահանգներին և անձամբ պետքարտուղարին, այն բարձր գնահատանքի համար, որը նա արտահայտում է Վրաստանի իշխանությունների հանդեպ, որ ապահովված լինի արդար, ժողովրդավարական և միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ
Ես ողջունում եմ ռազմավարական գործընկերոջ պատրաստակամությունը, չնայած գլոբալ համավարակին, գոյություն ունեցող ռեսուրսներով, դեսպանության տեսքով, ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելությունում կամավորներին ներգրավելով, հետևել ընտրություններին:
Կարևոր է, որ մեր գործընկերները պատրաստակամություն են հայտնել շարունակել աջակցել Վրաստանին ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու հարցում, Վրաստանի կառավարության հետ ակտիվ և սերտ համագործակցության միջոցով»,- գրել է Դավիթ Զալկալիանին:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն նամակ է հղել իր վրացի գործընկեր, Դավիթ Զալկալիանիին, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը կամավորներ կուղարկի Վրաստան, որոնք դիտորդական առաքելություն կիրականացնեն ԵԱՀԿ մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների գրասենյակի (ODIHR) հետ միասին: