Շնչադիմակ կրելու ցուցանիշն իջել է 43 տոկոսի, մեծ սխալ ենք գործում, չկործանենք մեզ, երրորդ ալիքի վտանգ կա. Թենգիզ Ցերցվաձե
Շնչադիմակ կրելու ցուցանիշն իջել է 43 տոկոսի, մեծ սխալ ենք գործում, չկործանենք մեզ, երրորդ ալիքի վտանգ կա. Թենգիզ Ցերցվաձե

Մենք մեծ սխալ ենք թույլ տալիս, շնչադիմակ կրողների թիվը 70 տոկոսից իջել է 43 տոկոսի, չկործանենք մեզ, երրորդ ալիքի վտանգ ունենք,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր տնօրեն, Թենգիզ Ցերցվաձեն:

«Իհարկե, սահմանափակումների մեղմելը ռիսկ է: Չխաբենք ինքներս մեզ, որ սկսել ենք պատվաստումները: Իմունիզացիան, բոլոր երկրներում, արդյունքը տալիս է առնվազն 2-3 ամիս անց: ԱՄՆ-ը, Անգլիան, Գերմանիան և Իսրայելը պատվաստումները սկսեցին դեկտեմբերին և այսօր նրանք գտնվում են շատ ավելի վատ վիճակում, քան Վրաստանը, որտեղ պատվաստումը դեռ չի սկսվել: Իսրայելը պատվաստել է բնակչության 90%-ը և դեռ շոշափելի արդյունքներ չունի: Ուստի եկեք սպասումներ չունենանք: Ժամանակ է պետք, իմունիտետը պետք է զարգացնել: Մինչ այդ մենք պետք է օգտագործենք շնչադիմակը, պահպանենք սոցիալական հեռավարությունը և խուսափենք մարդաշատ հավաքույթներից:

Մենք շատ մեծ սխալ ենք թույլ տալիս, 70 տոկոսից 43 տոկոս է իջել շնչադիմակ կրելու մակարդակը, մի արեք դա, մի սպանեք ինքներդ ձեզ, մեծ է երրորդ ալիքի տարածման հնարավորությունը: Եվրոպան, տարբեր երկրներ երկարաձգել են արգելափակումը, քանի որ իրավիճակը կարող է փոխվել», – ասել է Թենգիզ Ցերցվաձեն: