Շնչադիմակ կրելը  պարտադիր է դառնում նաև բաց տարածքներում
Շնչադիմակ կրելը պարտադիր է դառնում նաև բաց տարածքներում

Բաց տարածքներում շնչադիմակ կրելը կրկին դառնում է պարտադիր:

Որոշումն ընդունեց Համակարգող խորհուրդի այսօրվա նիստում:

Առողջապահության նախարար Էկատերինա Տիկարաձեի խոսքով ՝ այսօրվանից փակ և բաց տարածքներում պարտադիր է շնթադիմակի օգտագործումը:

«Խորհրդի որոշմամբ ավելացվել է նոր կանոնակարգ, որը վերաբերում է շնչադիմակ պարտադիր կրելուն: Այսօրվանից պարտադիր է օգտագործել շնչադիամակ բաց և փակ տարածքներում, ինչը, մեր կարծիքով, հաշվի առնելով ներկայիս համաճարակը, մեզ համար կլինի ամենակարևոր և արդյունավետ միջոցներից մեկը, որպեսզի կարողանանք արդյունավետորեն հաղթահարել չորրորդ ալիքը», – ասել է Տիկարաձեն:

Մեկ շաբաթ առաջ խորհուրդը որոշում կայացրեց պարտադիր դարձնել շնչադիմակ կրելը բաց տարածքում, որտեղ հավաքվում է ավելի քան հինգ մարդ: