Բաց տարածքներում շնչադիմակ կրելը կրկին դառնում է պարտադիր:
Որոշումն ընդունեց Համակարգող խորհուրդի այսօրվա նիստում:
Առողջապահության նախարար Էկատերինա Տիկարաձեի խոսքով ՝ այսօրվանից փակ և բաց տարածքներում պարտադիր է շնթադիմակի օգտագործումը:
«Խորհրդի որոշմամբ ավելացվել է նոր կանոնակարգ, որը վերաբերում է շնչադիմակ պարտադիր կրելուն: Այսօրվանից պարտադիր է օգտագործել շնչադիամակ բաց և փակ տարածքներում, ինչը, մեր կարծիքով, հաշվի առնելով ներկայիս համաճարակը, մեզ համար կլինի ամենակարևոր և արդյունավետ միջոցներից մեկը, որպեսզի կարողանանք արդյունավետորեն հաղթահարել չորրորդ ալիքը», – ասել է Տիկարաձեն:
Մեկ շաբաթ առաջ խորհուրդը որոշում կայացրեց պարտադիր դարձնել շնչադիմակ կրելը բաց տարածքում, որտեղ հավաքվում է ավելի քան հինգ մարդ: