Շինդիսիի հերոսների պատմությունը կհայտնվի կինոէկրաններին: 2008 թվականի Օգոստոսի 11-ին, Շինդիսի գյուղում երկրորդ հետևակային բրիգադի ինժիներական դասակի և Ռուսաստանի 58-րդ բանակի մոտոհրաձգային հարյուրյակի միջև տեղի ունեցած անհավասար կռվի մասին, ռեժիսոր` Դիտո Ցինցաձեն նկարահանել է գեղարվեստական ֆիլմ: Գլխավոր դերում Գոգա Պիպինաշվիլին է: Նա մարմնավորում է Շինդիսիում ապրող գեղջուկին, որն իր կյանքը վտանգի ենթարկելով պատերազմի դաշտից դուրս բերեց երեք վիրավորված վրացի մարտիկի և մի քանի օր թաքցրեց իր տանը: Ֆիլմի նկարահանումը ավարտվել է: 《Շինդիսի》 պրեմիերան կկայանա օգոստոսյան պատերազմի տարեդարձի 10-ամյակին:
Հեղինակներ` Թաթիա Կուճուխիձե, Նանա Հակոբյան, Կարեն Գասպարյան