Շինարարական աշխատանքների և աշխատանքային անվտանգության հետ կապված պատրաստվելու են նոր օրենսդրական կարգավորումներ
Շինարարական աշխատանքների և աշխատանքային անվտանգության հետ կապված պատրաստվելու են նոր օրենսդրական կարգավորումներ

Շինարարական աշխատանքների և աշխատանքային անվտանգության հետ կապված պատրաստվելու են նոր օրենսդրական կարգավորումներ, որը ավելանալու է խորհրդարանում նախաձեռնված «արտադրանքի անվտանգության օրենսգրքին»: Այս մասին որոշումը ընդունել են իշխող թիմում, որի շուրջ այսօր զրուցել են Իրակլի Կոբախիձեն և Կախա Կալաձեն:

Կոբախիձեի հայտարարությամբ, այսօրվա հանդիպման ժամանակ քննարկվել են հենց շինարարություններին և աշխատանքային անվտանգությանը վերաբերող հարցեր, որից հետո խորհրդարանը արագացված կարգով քննարկելու է այն օրինագիծը, որը վերաբերում է հենց այս հարցերին:

«Այս հարցը պետք է կարգավորենք: Շինարարական աշխատանքների ժամանակ զոհվում են մարդիկ, մեր նպատակն է, որ շինարարական աշխատանքների վրա աշխատող մարդիկ ունենան անվտանգ աշխատելու հնարավորություն: Մենք ողջունում ենք շինարարությունների քանակի աճը, սակայն դա չպետք է տեղի ունենա զոհերի հաշվին»,-ասել է Կոբախիձեն: