Շիդա Քարթլիում մեկ անձ ձերբակալվել է կանխամտածված սպանության մեղադրանքով
Շիդա Քարթլիում մեկ անձ ձերբակալվել է կանխամտածված սպանության մեղադրանքով

Ներքին գործերի նախարարության ներքին Քարթլիի ոստիկանության վարչության աշխատակիցները «թեժ հետքերով» անցկացված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալել են նախկինում դատապարտված, 1975 թվականին ծնված Վ.Թ.-ին՝ կանխամտածված սպանության մեղադրանքով։ Տեղեկությունը տարածում է ՆԳՆ։

Նախարարության տվյալներով՝ հանցագործությունը նախատեսում է ազատազրկում մինչև 15 տարի ժամկետով։

«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը Գորիի մունիցիպալիտետի Տիրդզնիսի գյուղում բնակվող Լ.Մ.-ին, նրա իսկ բնակարանում, կոնֆլիկտի հողի վրա սառը զենքով կրծքավանդակի շրջանում վնասվածքներ է հասցրել։ Ստացած վնասվածքներից Լ.Մ.-ն մահացել է դեպքի վայրում։

Իրավապահները, իրականացրած քննչական գործողությունների արդյունքում, Վ.Թ.-ին ձերբակալել են հանցանքի «թեժ հետքերով»։

Հանցագործության գործիքը՝ դանակը, առգրավվել է որպես ապացույց։

Քննությունը ընթանում է կանխամտածված սպանության փաստով՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով», – նշված է հաղորդագրության մեջ։