Շախմատի աշխարհի օլիմպիադայի փակման տոնական արարողությանը Թորնիկե Ռիժվաձեն Ռուսաստանի պատվիրակությունը նվիրել է Վրաստանի քարտեզը
Բաթումիում, Շախմատի աշխարհի օլիմպիադայի փակման տոնական արարողությանը Աջարիայի կառավարության նախագահ Թորնիկե Ռիժվաձեն Ռուսաստանի պատվիրակությունը նվիրել է Վրաստանի քարտեզը: Նա հայտարարել է, որ Վրաստանը Վաժա-Փշավելայի երկիրն է և այստեղ շատ են հարգում հյուրին, սակայն սխալը պետք է ուղղվի:
««Դիզայների» ցանկությամբ կամ ակամայից սխալը հարցականի տակ չի կարող դնել մեր երկրի միասնությունը, ուստի, ես ցանկանում եմ, նվեր փոխանցել մեր հյուրերին, որպեսզի ապագայում խուսափենք անհարմար վիճակներից – սա Վրաստանի տարածքն է և պատմությունը»,- հայտարարել է Թորնիկե Ռիժվաձեն:
Թորնիկե Ռիժվաձեի հայտարարությանը դահլիճում հետևել են ծափահարություններ: