Շատիլիի ճանապարհին տուժած երեք պացիենտի մոտ ունենք դրական դինամիկա. Լևան Ռատիանի
Առաջին համալսարանական կլինիկայի ղեկավար, Լևան Ռատիանիի խոսքով Շատիիլի ճանապարհին տուժած երեք պացիենտի մոտ նկատվում է դրական դինամիկա:
Նրա խոսքով, հիվանդների վիճակը ծանր էր, իսկ այս պահին կայուն է:
«Հիվանդներն ունեին կյանքի համար անհամատեղելի վնասվածքներ: Մեզ մոտ տեղափոխելու ժամանակ նրանց վիճակը ծայրահեղ ծանր էր: Այս փուլում հիվանդների ընդհանուր վիճակը քիչ թե շատ կայուն է: Կարելի է ասել, որ մենք ունենք դրական դինամիկա ինչպես կլինիկական-լաբորատորական, այնպես էլ վիճակի առումով, քանի որ հեմոդինամիկան քիչ թե շատ պահպանված է:
Մեկ հիվանդի մոտ ինչպես գիտեք պատռվել էր աղիքը, որը վիրահատության արդյունքում հաջողվեց կարգի բերել:
Հուսով ենք, որ մենք կկարողանանք հաջողությամբ քայլել այդ դժվարին ճանապարհը, որը պետք է անցնեն այս հիվանդները վերականգնման համար»,- ասել է Ռատիանին:
Դուշեթիի մունիցիպալիտետում, Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է 17 և տուժել երեք մարդ: Նրանց տեղափոխել են առաջին համալսարանական կլինիկա: Կառավարության որոշմամբ, օգոստոսի 25-ը Վրաստանում հայտարարվել է սգո օր: