Շատ մեծ հրդեհ է, կարևոր է տեղայնացնել և հետո հաստատել նրա առաջացման պատճառը. Գորիի քաղաքապետ
Շատ մեծ հրդեհ է, կարևոր է տեղայնացնել և հետո հաստատել նրա առաջացման պատճառը. Գորիի քաղաքապետ

Գորիի քաղաքապետ Կոնստանտինե Թավզարաշվիլիի հայտարարությամբ, տոնավաճառը, որն այրվում է չի գործել, ուստի անհայտ է, թե որն է հրդեհի պատճառը:

Բացի այդ, նրա խոսքով, դեռ.ս անհայտ է, թե ինչ տարածքի վրա է տարածված հրդեհը:

«Այս շուկան այժմ փակ էր և չէր գործում: Գիտեք, որ տոնավաճառները չեն բացվել: Հիմա գլխավորը հրդեհի տեղայնացումն է: Շատ մեծ հրդեհ է, դուք տեսնում եք այս ամենը: Կարևոր է տեղայնացնել հրդեհը, այնուհետև կպարզվի պատճառը: Մենք դեռ չգիտենք, թե ինչ տարածքի վրա է տարածված հրդեհը, հրշեջները ներսում են: երբ կհաջողվի մարել հրդեհը, դրանից հետո կտրամադրենք տեղեկատվություն»,- հայտարարել է Կոնստանտինե Թավզարաշվիլին:

Հիշեցնենք, որ հրդեհ է բռնկվել Գորիի Ծմինդա Ծղալիի բնակավայրում գտնվող տոնավաճառում: